Ունենք քաղաքական հալածանքների մասին խոսող դատավորներ․ Թագուհի Թովմասյան
Մանկապարտեզների մասով դեռ ունենք նույն խնդիրը, ծանոթով հերթագրումը շարունակում է թոփ տասնյակում լինել։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց Թագուհի Թովմասյանը և նշեց, որ մանկապարտեզների դեֆիցիտը ցավոք շարունակում է մնալ խնդիր։
«Գյուղոլորտում շրջադարձային փոփոխությունների մասին երբ խոսվեց, ուզում եմ հիշատակել, որ չունենք գյուղատնտեսության նախարարություն և շատ մարդիկ չեն կարողանում իրենց գյուղատնտեսական արտադրանքը իրացնել։ Ես տեղյակ եմ պահել էկոնոմիկայի նախարարություն, սակայն սայլը տեղից չի շարժվում»,–ասաց նա։
Անդրադառնալով դատավորներին, նա նշեց, որ իսկապես ունենք մեծ թվով դատավորներ դժգոհում են իրենց նկատմամբ իրականցվող ճնշումներից։ «Ունենք քաղաքական հալածանքների մասին խոսող դատավորներ և լավ է գոնե, որ վնգստացող դատավորները փոխարինվել են անկախ դատավորներ»,–ասաց նա։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ անցնող երեք տարիների ընթացքում մենք չունենք «փայ մտնելու» օրինակների կոնկրետ բացահայտումներ, և չտեսանք պատիժներ։ «Հենց հետհեղափոխական իշխանության օրոք եկեղեցու դեմ սկսեցին ակցիաները և հենց այս իշխանության օրոք Հայոց եկեղեցու առարկան հանվեց։ Ես կուզենայի մենք շատ խոսեինք և մանրամասն հասկանայինք, թե ինչ է լինելու Արցախի ապագան, Արցախի միջազգային ճանաչման մասով մեր բերված նախագիծը հնարավորինս շուտ կառավարությունը արժանացնի գնահատականի»,–ասաց նա։