Պուտինը հեռախոսով զրուցել է Ալիեւի հետ
Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի առթիվ՝ նշելով, որ երկու երկրներն էլ սրբորեն հարգում են ազատամարտիկներին եւ խորապես երախտապարտ են վետերաններին, ովքեր անօրինակ հերոսություն եւ նվիրվածություն են ցուցաբերել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում հաստատվել է նաեւ երկկողմ տրամադրվածությունը՝ խորացնել ռուս-ադրբեջանական բազմակողմանի համագործակցությունը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին»,- հայտնում է մամուլի ծառայությունը: