«Դատապարտյալների հիվանդանոց»-ում հարձակվել են խցակցի վրա և պոկել նրա ականջը
Դիտել նաև
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար)
«Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա. Մեկի վիճակը ծանր է
Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր
Ապարանի արյունալի դեպքերի հետևանքով վիրավորում ստացածներից մեկը լիարժեք առողջ դուրս է գրվել հիվանդանոցից
«Գետն ընկած երեխայի վիճակը ծանր է». Գևորգ Դերձյան
Հրապարակը գրում է․
«Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպ է արձանագրվել՝ հիվանդանոցի հեղինակություններից մեկը՝ «Վրացի Կարեն» մականունով, մեկ այլ դատապարտյալի հետ հարձակվել է խցակցի վրա և պոկել նրա ականջը։ Տուժողին վիրահատել են։
ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը ժխտեց կատարվածը. «Սուտ է, նման բան չկա»։ Մինչդեռ ՔԿՎ-ից հաստատեցին. «Հունվարի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ Ս. Կ.–ն հայտանաբերվել է ձախ ականջի վնասվածքով։
Տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Կալանավորված անձին մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Կատարվում է հետաքննություն»,– ասաց հանրային կապերի ղեկավար Գոռ Ղլեչյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

