Երևանում Նորագավիթի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Մայիսի 9-ին, ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։22-ին, մարել՝ 16։35-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 180 քմ)։

