Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել. Ռոբերտ Քոչարյանի ծրագրային ելույթը նոր դաշինքի մեկնարկին. Տեսանյութ

Այսօր մենք ներկայացնում ենք դաշինքի ձևավորում և ելույթը կկառուցեմ ավելի շատ հարցեր և պատասխաններ տարբերակով՝ պարզաբանելու համար, թե ինչու է ձևավորվում հենց այս դաշինքը հենց այս ֆորմատով: Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Ստորև ններկայացնում ենք նրա ելույթը.

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև և դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրը ունի կառավարման և տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամը: Պետք են ուժեր, մարդիկ , որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչու ես. Ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակածխ փորձ ու գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում: ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները և կուտակած փորձ նու գիտելիքները գրեթե համընկնում են: Ինոչւ ՀՅԴ, որովհետև սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի իննությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ կառավարության ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր: Փորձնմ արդյունավետ է, արդյունքները կան և բոլորդ դրանք ականատեսն եք եղել: Ինչու «Վերածնվող Հայաստանը», որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է ՀՀ-ով մեկ: Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մնալո՞ւ ենք գոծոն այս տարածաշրջանում, թե դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ և են կարծում եմէ՝ Սյունքին այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում:

Ինչու պետք է այս իշխանությունը հեռանա. Այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ նման քնիք ժողոբվրդի ճակատին ունենալով, դա ուղղակի անհնար է:

Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի 11 հազար վիրավորների համար, և 35 հազար անօթևան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք, և ավերում է այն, ինչին դիպչում է:

ՀԱջորդը. Դավաճանության և Արցածի վաճառքի կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան մնա իշխանության այս մարդիկ: Միայն իշխանափոխությոևնից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարևոր հարցերի:

Հաջորդը, այս իշխանությունը հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտքը ավելի քան 2 մլրդ դոլարով: Ներդրումները գրեթե զրոյացել են: Ըստ էության, այս իշխանության օրոք այս 3 տարում աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը: Սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության համար: Իրեն քչեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել:

Ինչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանության: Առաջին հերթին պետք է գնահատել եռրկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, րավական համակարգ, կրթություն, գիտություն և այլն: Դա անհրաժեշտ է հետագա քայլերը պլանավորելու համար: Անհրաժեշտ է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետըական կառավարման հետագա դեգրադացիան: Պետք է կանգնենցնեք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում:

Սկզբունքորեն կարևոր է, որ ժողովուրդն անմիջապես փոփոխությունները երկրում, ու ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամբ:

Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտը, նորցի երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնահյին խնդիրէ դառնալու տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի: Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք դա կրկնել: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելու տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտելիքահենք տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն:Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը:

Հաջորդը, պետական ապարատի մաքրության և արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որոնք այսօր են հնչեցվում, այլ կոնկրետ աշխատանք: Սուտռը բացառվելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ, պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց:

Այսպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը: Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել:Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրությանն ու ձեռներեցությանը: Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ: մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու տնտեձսական զարգացումը և երկրի զարգացումը: Այո, ունենք դաշնակիցդններ, բարեկամներ, բայց ոչ ոք մեր փոխարեն չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք: Մեզ հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, մենք ենք կառուցելու այն ամենը, ինչի մասին նշեցի իմ ելույթում: Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում: Վստահ եղեք ամեն ինչ լավ է լինելու: Շնորհակալություն»:

Աղբյուրը` news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>