Պատրոն Դավոն դատի է տվել Նարեկ Սամսոնյանին
Դիտել նաև
Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության
Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց
Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Նարեկ Մանթաշյան
Նարեկ Օհանյանը բռնության չի ենթարկվել. փաստաբան
Երեկ տեղեկացա, որ հիմա էլ ինձ դատի է տվել Պատրոն Դավոն: Պատրոն Դավոն իր «բարի համբավը» «արատավորված» է համարում ռուսական RT հեռուստաընկերության ֆիլմում իմ կողմից արտահայտած կարծիքի հետևանքով: Ուրեմն մի մարդ, ում անվան հետ են կապված բանակին մատակարարված անորակ և անպիտան զենք զինամթերքի գնումները, ում մասին մամուլում հրապարակված և չհերքված այնպիսի տեղեկություններ կան և ով հենց այս պահին կալանավորված է հենց բանակին տված մեծ վնասների համար իմ ասածից է «վիրավորվել»:
Ես շատ եմ ցավում, որ Պատրոն Դավոն կարծում է, թե պլստալու է էն ամեն ինչի համար ինչ արել է, բայց որպես հիշողության թամացում ուզում եմ ասել, որ ինքը ոչ միայն իրավական այլև բարոյական պատասխանատվություն է կրում մեր բանակի թուլացման, 5 հազարից ավել զոհերի, հանձնված տարածքների և կապիտուլյացիայի համար: Քեզ չթվա, թե փրկվելու ես անգամ նոր տիրոջդ՝ կապիտուլյանտի դեմ ցուցմունք տալով: Հուսով եմ ինչպես ես այնպես էլ Պատրոն Դավոն կներկայանա դատարան ու իմ աչքերի մեջ նայելու քաջություն կունենա, կհանդիպենք դատարանում:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

