Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են
Դիտել նաև
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Կազանում խափանված թիվ մեկ բորտի՝ A 319 օդանավի վնասված դետալն արդեն հայթայթել են։ Օդանավը շուտով կնորոգվի և կբերվի Երևան։ Խոսքը հիդրավլիկ համակարգի մաս կազմող տիտանե 2 խողովակի մասին է, յուրաքանչյուրը՝ 0.5 կգ քաշով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 900 հազար դրամ։
Դրանք Հայաստան են բերվել Ֆրանսիայից՝ պատվիրել էին Airbus ընկերությունում։ Դետալները բերվել են ուղևորատար ինքնաթիռով՝ որպես ձեռքի ուղեբեռ, որպեսզի հետո ուղարկեն Կազան։ Ինչ-որ մեկը Ֆրանսիայից ձեռքով բերել հասցրել է Երևան, այն չեն իմացել, թե ինչպես մաքսազերծեն։
ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը սկզբում դիմադրել է, բայց հարցին միջանկյալ լուծում է գտել, քանի որ հասկացրել են՝ օպերատիվության խնդիր կա»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

