Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
9
«Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Հայտնի են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի օրերը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն 6 ուժ: Բայց հիմնական պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերի միջև

Իշխանությունն արդեն սկսել է օրենքներ խախտել: Նախընտրական պայքարն օրենքով պետք է սկսվեր ընտրություններից ոչ շուտ քան 12 օր առաջ՝ այսինքն՝ հունիսի 7-ից, իսկ իշխանությունն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավ անել: Եթե վարչապետի մարզեր կատարած այցերը կարողանում էին բացատրել, ապա ոչ մի կերպ չեն կարող բացատրել, որ իրենց պաշտոնական նախընտրական կարգախոսն արդեն տեղադրված է բոլոր փողոցներում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները եւս որոշակիացել են եւ արդեն պարզ է, թե որ ուժերն են մտնելու ընտրապայքարի մեջ՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ խորհրդարան անցնելու շանսեր ունեն 6 քաղաքական ուժ։

«Կարծում եմ, խորհրդարան անցնելու շանսեր ունեն 6 ուժ՝ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը, Հայրենիք-ՀՀԿ-ն,ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, մնացած ուժերը շանսեր չունեն:

Բայց հիմնական պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերի միջև, քանի որ Հայաստանում միշտ էլ անձերն են ընտրվում»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ եթե բոլոր ուժերը հայտարարում են, որ ընտրություններին մասնակցելու հիմնական նպատակը գործող իշխանություններին հեռացնելն է, ավելի արդյունավետ չէ՞ր լինի միասնական դաշտով հանդես գալը՝ քաղտեխնոլոգը պատասխանեց, որ ընդդիմությունն ուսումնասիրություններից հետո հավանաբար եկել է այն եզրակացության, որ մարտավարական իմաստով գնում է տարբեր շարասյուներով, ինչը ավելի մեծ շանս է տալիս հետագայում՝ խորհրդարանում, կոալիցիա կազմելու համար.

«Բոլոր կուսակցություններ ունեն համաձայնություն, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, անգամ իրար հանդեպ վատ տրամադրված կուսակցություններ և անհատներ ունեն համաձայնություն, ինչի ականատեսը մենք եղանք երկու օր առաջ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է երկրորդ և երրորդ նախագահների հետ մի ճակատով գնալ: Ընդդիմությունը հասկանում է, որ էլեկտորատի մի հատված միգուցե չի ընդունում Ռոբերտ Քոչարյանին, մի հատվածը ԼՏՊ-ին, երրորդը՝ Սերժ Սարգսյանին, որպեսզի խնդիր չլինի, ամեն մեկն իր էլեկտորալ հատվածը կտանի, հետո հետագայում կարող են միանալ»:

Փորձագիտական դաշտում մտահոգություններ են հնչում, որ գործող իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձելու է վերարտադրվել՝ քաղտեխնոլոգը չբացառեց.

«Ամեն ինչ հնարավոր է, բայց 50+1 տոկոս անհնար է հավաքի։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հանճար է վարկանիշ մսխելու հարցում. 3 տարում մսխեց ահռելի վարկանիշ, այդուհանդերձ, 25-30 % աջակցություն դեռ ունի,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>