«Կոչ ենք անում անհապաղ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը»․ Անն Լինդե
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter-ում գրառում է կատարել. «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածների ազատ արձակումը։ Կողմերին կոչ ենք անում անհապաղ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը՝ ինչպես նախատեսված է Միջազգային մարդասիրական օրենքով: Լիովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահներին և կողմերին հորդորում հնարավորինս արագ վերսկսել քաղաքական գործընթացը՝ նրանց միջոցով»,- գրել է Լինդեն՝ կցելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը։