Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի. Վահան Քերոբյան
Դիտել նաև
Դատարանը մերժեց Քերոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր
Կալանքի տակ գտնվող Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում
«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»
Վահան Քերոբյանին տնային կալանք տրվեց
«Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի»:
Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը` հավելելով, որ նման հնարավորությունը միայն քննարկվում է:
«Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, դրանք այնուամենայնիվ ներմուծվում են: Սա շուկայում անհավասար մրցակցության պատճառ է դառնում»,-ասաց նա:
Ըստ նրա՝ նպատակը ոչ թե արգելված ապրանքների ցուցակն ընդլայնելն է, այլ այն, որ արդեն արգելված ապրանքները չներկրվեն:
Քերոբյանը նաև նշեց, որ «խնդիրներն այսօր կապված են նաեւ այն բանի հետ, որ որոշվի, թե որ մարմինը պետք է վերահսկի գործընթացը եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի խախտողը»: