«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
27
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

ՄԻՊ-ի աշխատանքը ձեր ձեռքբերումը չէ, դա միակ ոլորտն է, որ չեք հասցրել ապականել, եթե աշխատել չեք կարողանում, գոնե լռեք․ Էլինար Վարդանյանը՝ «Իմ քայլին»

Այսօր ԱԺ նիստին ուսապարկերի ղեկավարը Մարիա Կարապետյանին էր հանձնարել լինել Վաղարշակ Հակոբյան։ Նրա վրա խնդիր էր դրված «ճնշել» Արման Թաթոյանին։ Բայց ՄԻՊ-ին ճնշելու փորձը տապալվեց, Մարիա Կարապետյանն ինքը հայտնվեց անհարմար դրության մեջ։ Ուրեմն ինչ էր ասում Կարապետյանը։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ օրենքով երաշխավորված անկաշկանդ աշխատանքը ներկայացնում էր թավշյա հեղափոխության արդյունք և նաև կառավարող ուժի ձեռքբերում: Միևնույն ժամանակ մեղադրում էր ՄԻՊ-ի բովանդակային, մասնագիտական հայտարարությունների, վերլուծությունների մեջ քաղաքական երանգավորում լինելու համար, որոնք, ըստ այդ տիկնոջ, չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։ 

Կարապետյանի մեղադրանքներին արժանավայել արձագանքեց Արման Թաթոյանը։ Այդ հարցում ավելացնելու շատ քիչ բան է մնում։ Այստեղ հարցը բոլորովին այլ հարթությունում է՝ դուք ինչու եք դեռ նստած ԱԺ նիստերի դահլիճում, որ ձեզ նույնիսկ իրավունք եք վերապահում պաշտպանի գործունեությունը ներկայացնել որպես սեփական թիմի ձեռքբերում։ Արման Թաթոյանի աշխատանքը գնահատվում է մեր և միջազգային հանրության կողմից։ Դուք ո՞ր արժանիքի համար եք շարունակում մնալ ԱԺ-ում։

ՄԻՊ-ի աշխատանքը ձեր ձեռքբերումը չէ։ Դա միակ ոլորտն է, որ չեք հասցրել ապականել։ Ձեր միակ «ձեռքբերումը» հրահրած պատերազմն ու հանձնած Շուշին և Հադրութն էր։ Որտե՞ղ էիք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Մոռացել եք, որ ձեր թիմն այնքան խորն էր թաքնված բունկերներում, որ մոմով պետք է ձեզ փնտրեին։ Ցույց տվեք այդ օրերին և դրանից հետո Թաթոյանի աշխատանքի գոնե կեսը, որ արվել է ձեր և ձեր ուսապարկերի խմբակցության կողմից։ Մատնանշեք քանի միաջազգային կառույցի դուռ եք թակել և ՄԻՊ-ի համառությամբ ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի, հայատյացության և ռազմագերիների խնդիրները։ Քանի անգամ եք եղել Արցախում և Սյունիքում, քանի մարդու եք լսել, քանիսի խնդիրները բարձրացրել, լուծել։ Գոնե լռեք, երբ ձեր անկարող իշխանության փոխարեն գործում է միայն ՄԻՊ-ը։ Գոնե լռեք, որ ձեր անգործունակ իշխանության պայմաններում միակ գործող կառույցը մնացել է ՄԻՊ-ը։

Ինչ հայհոյանքներից եք խոսում։ Չե՞ք լսում ձեր թիմի պաշտոնյաների ձևակերպումները։ Չե՞ք լսում ձեր ղեկավարի զառանցանքները։  Չե՞ք հասկանում, որ դուք և ձեր թիմի բազմաթիվ պաշտոնյաներ ընդհանրապես որևէ կապ չպետք է ունենաք պետական համակարգի հետ։ Մոռացել ե՞ք պետական փողերով ֆինանսավորվող ձեր հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքային հարձակումներն ու հայհոյանքները։ Մոռացել ե՞ք, որ այդ մշակույթը ձեր թիմն է ներդրել քաղաքականություն։ 

Եթե քանդելուց բացի, աշխատել չեք կարող, ապա մի փորձեք աշխատողի ձեռքբերումները վերագրել սեփական անփառունակ թիմին, տգեղ է, համեստություն ունեցեք։ Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք։
Արման Թաթոյան, շնորհակալություն։ Շնորհակալություն այն աշխատանքի համար, որ արել և անում եք չաշխատող իշխանության փոխարեն։ Շնորհակալություն համառության և  համբերատարության համար։ 
Դուք ճիշտ եք, որովհետև Դուք ազնիվ ու կարևոր գործ եք անում։ Ու հանրության բացարձակ համակարանքը ձեր կողմն է։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>