Մի հավատացեք «ապագային». ձգտեք կայուն ու կանխատեսելի Այսօրվան. միայն այդ դեպքում կարող եք հանգիստ լինել Ապագայի համար
Դիտել նաև
«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է․ Վահե Դավթյան
Ապագա, իհարկե, կա։ Այն կա՝ անկախ նրանից, թե ով է դրա մասին խոսում։ Լինելով, սակայն, չափում չունեցող կատեգորիա, ապագան վերածվում է պոպուլիստական դիսկուրսի՝ գեներացնելով անորոշություն ու անպատասխանատվություն։ Դա հատկապես ցայտուն կերպով է արտահայտվում ճգնաժամ ապրող հասարակություններում, որոնք գուցե քաղտեխնոլոգիաների ազդեցության ներքո կարող են կուլ տալ «ապագայի» կուտը, բայց միևնույն է՝ ներքուստ հստակություն ու որոշակիություն են պահանջում այսօվա վերաբերյալ։ Արդյունքում ճգնաժամի պայմաններում ապագայի դիսկուրսը կարող է իրեն թույլ տալ բացառապես այսօր հստակությամբ ու որոշակիությամբ առանձնացող ուժը։ Ապագա կերտելուն հավակնողը պետք է ցույց տա, որ Այսօր ունի դրա համար բոլոր անհրաժեշտ ու շոշափելի ռեսուրսները, պետք է Այսօր ունակ լինի կարճաժամկետ ու երկարաժամկետ հստակ ու մանրակրկիտ պլանավորման։ Մնացած բոլոր դեպքերում «ապագան» ընդամենը բաժակաճառ է։ Կամ էլ տեխնոլոգիա (այլևս անհետաքրքիր)։
Մի հավատացեք «ապագային»։ Ձգտեք կայուն ու կանխատեսելի Այսօրվան։ Միայն այդ դեպքում կարող եք հանգիստ լինել Ապագայի համար։
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

