Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Այսօր՝ մայիսի 14-ին, մայրաքաղաքում Երևանի ավագանու ընտրություններ են:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» կուսակցությունների դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Համապատասխանաբար Երևանի քաղաքապետի թեկնածուներն են՝ Տարոն Մարգարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Նիկոլ Փաշինյանը «Ելք» կուսակցությունների դաշինքից, Զարուհի Փոստանջյանը՝ «Երկիր ծիրանի» կուսակցություն:
Հիշեցնենք՝ Երևանում ձևավորված է 10 տարածքային ընտրական հանձնաժողով և 474 ընտրական տեղամաս:
Երևան քաղաքում ընտրողների թիվը կազմում է 841 973 ընտրության իրավունք ունեցող քաղաքացի:
Zham.am

