Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Պատերազմ Արցախում
Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Տնտեսական անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է

Հրապարակվել են 2021թթ 1-ին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։ Անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է՝ 2%։ Եվ սա այն դեպքում, երբ 2020-ի մարտից լոկդաուն կար։ Հիշեցնեմ, որ 2020-ին էլ տնտեսական անկումը 2019-ի նկատմամբ 7.8% էր։ Ընդ որում այդ անկումն ամենաբարձրերից էր աշխարհում։ Այսպես, ԱՊՀ անդամ երկրների մեջ միջին տնտեսական անկումը 2020-ին կազմել է սոսկ 3%։ Ադրբեջանում անկումը եղել է 4.3%, Բելառուսում 0.9%, Ղազախստանում 2.6%, ՌԴ-ում՝ 3.1%։ Վրաստանում 2020-ին տնտեսական անկումը եղել 6.2%։ Տաջիկստանի, Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի տնեսություններում դրական աճ է գրանցվել։
 
Աշխարհում էլ նույն պատկերն էր. ԱՄՆ տնտեսական անկումը 2020-ին կազմել է 3.5%, Ճահոնիայինը՝ 4.9%, Եվրոզոնայի երկրներինը՝6.6%, զարգացող երկրներինը՝ 5%, իսկ աշխարհի միջինը՝3.9%։ Հայաստանն ամենավատն է։ Եվ ահա 2021-ի 1-ին եռամսյակում էլ մենք էլի վատագույններից ենք։ Մեզ մոտ անկումը շարունակվում է, մինչդեռ ԱՄՆ-ում կա 6.4% աճ, ԵՄ-ում 5.5%, իսկ Չինաստանում՝ 18.3% աճ։
 
Եթե այս իշխանության տնտեսական "հրաշքները" շարունակվեն, ապա մի 2 տարուց տնտեսական զարգացման մակարդակով ԱՊՀ-ում մենք կհայտնվենք վերջին տեղերից մեկում՝ առաջ թողնելով Ղրղզստանին ու Տաջիկստանին (մինչև վերջերս թվում էր, թե նրանք մեզանից անհուսալիորեն հետ են մնացել)։
 
Մի հավատացեք էկոնոմիկայի տնտեսության հետ կապ չունեցող նախարարի խոստումներին առ այն, որ 2021-ին մեզ երկնիշ թվով տնտեսական աճ է սպասվում։ Ահա խնդրեմ, տնտեսական անկումը շարունակվում է։ Այո, թիվը կարող է չնչին չափով բարելավվել։ Բայց ոչ այն պատճառով, որ այս տարի լավ ենք աշխատել, այլ այն պատճառով, որ անցյալ տարվա թվերն են ցածր։
 
Մակրոտնտեսական թվերի շարքում հետաքրքիր է նաև առանձին ցուցանիշների վերլուծությունը։ Այսպես, շուրջ 70 տեսակի արդյունաբերական արտադրանքների մեջ 36-ում 2021-ի 1-ին եռամսյակում առկա է անկում։ Տնտեսական աճ կա միայն հանքագործական արդյունաբերական արտադրանքի և այլ հանքային ու ոչ մետաղական արտադրատեսակների, ինչպես նաև որոշ այլ արտադրությունների գծով։
 
Վերջին իշխանության օրոք հանքերի անվերահսկելի թալանն անցել է բոլոր երևակայելի սահմանները։ Մի փոքր անվանական աճ կա արտահանման ոլորտում, այն էլ հիմնականում շնորհիվ պղնձի բարձր գների։ Օրինակ, մեկ տարի առաջ այս օրը պղինձը 61%-ով ավելի էժան էր։ Եթե ԱՎԾ-ն արտահանման դինամիկան հաշվարկի համադրելի դոլարային գներով, ապա դրական աճ ցույց տալն անհնարին է։ Պղնձի գների շեշտակի աճի պայմաններում հանրապետության թալանը, կոռուպցիան խորացել են։ Այսպես, այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտները պակասել են. 333 մլրդ դրամ 2020-ի 349-ի դիմաց։ Պակասել են նաև պետական եկամուտները՝ 349 մլրդ դրամ 370-ի դիմաց։ Բյուջեի եկամուտների այս բացարձակ 6%-ոց անկումը տեղի ունեցել 5.2% գնաճի պայմաններում։ Այսինքն 2021-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի իրական եկամուտները պակասել են 11.2%-ով։ Հիշեցնեմ, որ 2020-ին նույնպես բյուջեի փաստացի եկամուտները (1560 մլրդ դրամ) ԱԺ կողմից հաստատվածից (1695 մլրդ դրամ) պակաս էր 8%-ով։ Եվ սա ներառյալ Հայաստան հիմնադրամից ապօրինի փախցրած փողերը։ Հարկային եկամուտներով բյուջեի թերակատարումը 2020-ին եղել է ավելի քան 13%։
 
Արդյունքում մարդիկ ավելի վատ են ապրում։ Միայն 2021-ի 1-ին եռամսյակի ընթացքում կենսամակարդակը ( իրական եկամուտները) ընկելէ 3.1%-ով (գներն աճել են 5.2%-ով, իսկ եկամուտները՝ 3.1)։ Բնակչության աղքատ խավի համար կենսամակարդակի անկումը կազմել է 5.1% (պարենային ապրանքների ու ոչ ոգելից խմիչքների գների աճը կազմել է 7.2%)։ Արդյունքում, ներկայումս, այսպես կոչված հետհեղափոխական ու հետկապիտուլյանտական Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 2017-ի նախահեղափոխական Հայաստանի համեմատ 1.4%-ից հասել է 2.3%-ի, իսկ աղքատության ցուցանիշը 23.5-ից դարձել է 29%։ Իշխանությունների գտնում են, որ մարդիկ պետք է աղքատ լինեն, որ ճիշտ քվեարկեն։ Ըստ իս, իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է. թալանեք ու կեղեքեք ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից։
 
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>