Փաշինյանի միակ այլընտրանքը մնացել է Ռոբերտ Քոչարյանը․ Արթուր Ղազինյան
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Բորենու գարնանային սրացումների ֆոնին խիստ տարօրինակ էր տեսնել առաջին նախագահի քաղաքական մտավարժանքները` սպասվող ընտրություններին մասնակցության իր ունեցած պատկերացումների մասին։
Ինչու՞ եմ սա համարում մտավարժանք, քանի որ իմաստուն և շրջահայաց Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող չնկատել, որ երկու նախկին նախագահների հրապարակային ինքնաբացարկների ֆոնին Փաշինյանի ՄԻԱԿ այլընտրանքը մնացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Իսկ քաղաքական աքսակալը ուներ բավական խորքային ընկալում գիտակցելու համար, որ ընտրություններին մասնակցելու վճռական հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանին առաջարկելով հրաժարվել իր հայտից և միանալ իրեն ու Սերժ Սարգսյանին, նա քողարկված աջակցություն է ցուցաբերում պետական դավաճանին` առաջիկա ընտրություններում առանց լուրջ դիմադրության հաղթելու և կապիտուլյացիան լեգիտիմացնելու թաքնված ակնկալիքներով։
Հայրենիքի գլխին կախված աննախադեպ վտանգի պայմաններում միակ ճիշտ լուծումը կլիներ հրաժարվել ընտրություններին մասնակցելուց և աջակցություն հայտնել գործող հանցավոր ռեժիմի միակ այլընտրանք Ռոբերտ Քոչարյանին։

