ԱԳՆ. Լավրովի այցը Հայաստան նպատակ ունի ակտիվացնել բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նպատակ ունի ակտիվացնել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումները: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Անդրադառնալով Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին՝ Այվազյանը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս: «Ուժեղ միջնորդական առաքելության հույս կա»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ հայկական կողմը ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կղեկավարի բանակցային գործընթացը, այլ ոչ թե դրան միայն կողքից կդիտի: