ՊՆ զորամասերից մեկում մարտական դիրքում զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ
Դիտել նաև
Զոհված զինծառայողների ծնողները փակեցին Մատոցի պողոտան
«Մեզ հետ այդպես էլ չհանդիպեցին». գերիների հարազատները բացել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը
Կազմվել է սեպտեմբերի 13-ի ագրեսիայից զոհված 125 հայ զինվորների անվանացանկը
Ոստիկանությունն արդեն դպրոցում է․ Արամ Գևորգյանը՝ զոհվածի մոր վրա հարձակման դեպքի մասին
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին զոհված պայմանագրային 33-ամյա Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2 երեխաների հայր
Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։