«Միշտ անկեղծ խոսել եմ այն մասին, թե որքան եմ ուզում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի». Քիմ Քարդաշյան
Աշխարհի ամենալսելի ձայներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, մշտապես պատմում է Հայոց ցեղասպանության մասին։
Հեռուստաստղն Ինստագրամյան էջի Stories բաժնում նոր հրապարակում է արել՝ վկայակոչելով «Brut» պարբերականին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու գրել․ «Ես միշտ անկեղծ խոսել եմ այն մասին, թե որքան եմ ուզում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»։
Քիմը տեղադրել է նաեւ աշխարհահռչակ երգչուհի Շերի ուղերձի այն հատվածը, որում աստղը նշում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրն է․ «Պահեք խոստումը՝ երբեք չմոռանալ»։