Ինչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում
Դիտել նաև
«Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
Ինչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում
Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է հետևյալ նպատակով և հետևյալ պայմամով:
Նպատակ
1. աջակցել միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ ջանքերին.
2. միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար.
3. Ադրբեջանի սահմանի անվտանգության համար (Իրանի հետ ծովային սահման):
Պայման
1. Օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու շարունակական ջանքերին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար:
Հաշվի առեք, որ Բուշ ավագի օրոք ընդունված 907-րդ բանաձևը 10 տարի անց Բուշ կրտսերի օրոք է շրջանցվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Հաշվի առեք նաև, որ հիմա միջազգային իրավիճակ է փոխվել և պարարտ հող կա մեր աշխատելու համար՝ այս համագործակցությունը չեղարկելու համար:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

