Պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները. հերթը հասել է Սևանին (տեսանյութ)
«Բոլորս Սեւանը սիրում ենք, բայց մենք դրա լուծումը պետք է տանք թուղթ ու գրիչով: Լճի մակարդակի փոփոխությանն ուղղված քայլերը պետք է կարողանանք հիմնավորել, քանի որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կարող է վաղը-մյուս օրը բերել լրացուցիչ լիքը ծախսերի՝ ճանապարհ, կաբել, գազ:
Պետք է կապիտալիզացնենք եւ հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները», - այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

