«Կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ․ այս անգամ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով․ Սոֆյա Հովսեփյան
«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի, կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։
Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել, քանի որ ինչպես և խոստացել էին, միչև մայիսի 9–ը պետք է «արջի ծառայություն» մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզն ու տրվեն դրանց հրահրումներին։ Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ։ Նժդեհի արձանի տեղում մնալը ոչ միայն մարտունեցիների խնդիրն է, այլ յուրաքանչյուր իրեն հարգող հայ մարդու»։
Նա նաև գրել է, որ առաջիկայում առավել մանրամասն կներկայացնի իրավիճակը։
Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից


