Դատավոր Արտակ Թադևոսյանը հրաժարական է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի լիազորությունները համարվել են դադարած։
Նշվում է, որ դատավորը հրաժարական է ներկայացրել։
Թադևոսյանը 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: