Էրդողանը կզբաղվի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգեբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով։ Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 26-ին՝ Էրդողանի նստավայրում։
«Էրդողանը նշել է, որ պատրիարքի ընտրությունների հետաձգումը կապված է հայկական կողմի թույլտված բացթողումների հետ, քանի որ իշխանություններն ընդհանրապես չեն միջամտում այդ գործընթացին», - «Ակոս» թերթին տված հարցազրույցում ասել է Շիրինօղլուն։
Միաժամանակ Էրդողանը խոստացել է Շիրինօղլուին, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Թուրքիայի իշխանությունները կզբաղվեն Պոլսո պատրիարքի ընտրությունների հարցով։
Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքը երկար ժամանակ է պառակտված է՝ պատրիարքի ընտրության պատճառով։ Առողջական խնդիրների պատճառով պատրիարք Մութաֆյանը ճանաչվել է անաշխատունակ։ Պատրիարքարանի կանոնադրության համաձայն պատրիարքը ցմահ է ընտրվում։ Համայնքի մի մասը պահանջում է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մյուս մասը կարծում է, որ եկեղեցական օրենքներով նոր ընտրություններն արգելված են մինչև պատրիարքի մահը։
Zham.am