Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են «Sputnik V-ով». ԱՂԲՅՈւՐ
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Mediaport-ի՝ առողջապահության նախարարության աղբյուրի փոխանցմամբ, երեկ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ «Sputnik V» ռուսական պատվաստանյութով: «Sputnik V»-ով են պատվաստվել նաև Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին հերթին ներմուծեց խնդրահայրույց «AstraZeneca»-ն, որի պիտանելիության ժամկետը մայիսի վերջին ավարտվում է և թեև ՀՀ իշխանությունները ազգաբնակչության շրջանում «AstraZeneca»-ով պատվաստվելու ակտիվ քարզչություն են իրականացնում՝ իրենք նախընտրում են պատվաստվել «Sputnik V-ով»։
Երեկ էլ ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահությունը ծաղրեցին չինական պատվաստանյութը, որը Հայաստան էր ուղարկվել մայիսի մեկին՝ 100 հազար դեղաչափով և բացարձակ անվճար:

