«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
27
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

«Գովազդի մասին» օրենքի փոփոխությունը քաղաքացուն մոլախաղից չի փրկելու, իշխանության նպատակն է լրատվամիջոցներին զրկել ֆինանսական եկամուտներից․ Սաթիկ Սեյրանյան

Այդ նախաձեռնության հիմքում իշխանությունները որևէ ազնիվ նպատակ չեն դրել․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկմանը։

«Տվյալ դեպքում առհասարակ նախարարությունը իշխանությունների ջրաղացին ջուր է լցնում և որևէ կերպ ցանկանում է «սղացնել» այդ օրենքը։ Դա որևէ օգուտ չի տալու քաղաքացուն, որևէ մոլախաղից չի փրկելու, որևէ անչափահասի հեռու չի պահելու մոլախաղերից, ավելին՝ բյուջեին լուրջ վնասներ է հասցնելու։ Մենք նշել ենք, որ իշխանությունների բուն նպատակը լրատվամիջոցներին զրկելն է ֆինանսական եկամուտներից, որը գալիս է գովազդից»,– ասաց նա և նշեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խմբագիրներ, գովազդային բաժինների պատասխանատուներ, բոլորը ներկայացրել են խնդիրները և պարզաբանել, որ օգուտ չի տալու այդ նախագիծը։

«Հայաստանում, ցավոք սրտի, այս իշխանությունների շնորհիվ տնտեսությունը գրեթե զրոյի է ձգտում, տնտեսության մեջ մեծ հաշվով միակ աշխատող բանը մնացել է հանքարդյունաբերությունը, որի ծավալները դարձյալ նվազել են, ինչպես նաև տարբեր տեսակի խաղերը»,–ասաց նա և նշեց, որ այսօր տնտեսությունը չի աշխատում։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ այս օրենքի ընդունման արդյունքում բյուջեն զրկվելու է եկամուտներից, քանի որ վիճակախաղերով զբաղվող ընկերությունները իրենք իրենց գովազդները տանելու են և այլ երկրների կայքերում են տեղադրելու, արդյունքում բյուջե մուտքեր չեն լինելու։

«Հենց օրենքի նախաձեռնողները և այս իշխանությունները այդ վիճակախաղերով զբաղվող ընկերությունների մոտ ընկերներ են, միգուցե բաժնետերեր են, միգուցե իրենց շահառուներն են, իրենց այսպես ասած ֆինանսական քսակներն են հանդիսանում։ Եթե իշխանությունը իսկապես ուզում է, որ Հայաստանի քաղաքացին զերծ մնա վիճակախաղերից, մոլախաղերից, օնլայն կազինոներից, մենք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, բոլոր ձեռքերով կողմ ենք, բայց պետք է ամբողջությամբ փակել։ Այսինքն՝ Հայաստանում Հայաստանի քաղաքացին հնարավորություն չունենա օնլայն կամ առկա տարբերակով խաղատներից, օնլայն վիճակախաղերից օգտվել։ Եթե իսկապես իրենց նպատակը ազնիվ է, մենք առաջարկում ենք փակել ամբողջությամբ»,–ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>