Սկանդալ. Թիմադին բեմ դուրս չի եկել երեկ Երևանում կայացած համերգին (տեսանյութ)
Թիմաթիի, L'One-ի, Մոտի և Կրիստինա Սիի համատեղ երևանյան համերգն մնաց անավարտ, քանի որ BlackStar լեյբլի լիդեր Թիմաթին դուրս չեկավ բեմ: Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
Միևնույն ժամանակ նրա գործընկերները, ելույթ ունենալով բազմահազար դահլիճի առաջ, մի մեծ ալիք հիացմունք են առաջացրել: Նշված կատարողների ելույթներից հետո, բեմ բարձրացավ համերգի կազմակերպիչներից մեկը և հաղորդեց, որ Թիմաթին տեխնիկական պատճառներով բեմ դուրս չի գա:
Դա ունկնդիրների մոտ վրդովմունք առաջացրեց: Սկզբից բոլորը մտածեցին, որ դա կատակ է, բայց մի քանի րոպե անց բեմի ուղղությամբ սկսեցին պլաստմասե տարաներ նետվել:
Համերգի կազմակերպիչները, փորձելով հանգստացնել նրանց, նշեցին, որ կարող են պահպանել տոմսերը և դրանցով ներկա գտնվել Թիմաթիի մյուս համերգին:
Միևնույն ժամանակ Թիմաթին տեսագրություն է հրապարակել, պարզաբանելով՝ ինչու՞ չկայացավ համերգը նրա մասնակցությամբ:
Zham.am