Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Ծեծկռտուք ու հայհոյանքներ՝ «ՔՊ»-ականների միջև

AntiFake.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում կուսակցականների միջև։ Աղբյուրը հայտնում է, որ նախ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ու ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանը լարված խոսակցություն են ունեցել, այնուհետև գրասենյակի տարածքում քննարկումը վերածվել է ծեծկռտուքի՝ ուղեկցվելով բարձր հայհոյանքներով։ Միջադեպին մասնակցել են Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը և այլ «ՔՊ»-ականներ, ովքեր հավաքվել էին գրասենյակում քննարկումների համար։

Սուրեն Պապիկյանը քաշքշելով գրասենյակի տարածքից հեռացրել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկին։ Այժմ իրավիճակը հանդարտվել է։

Antifake. am-ը պարզաբանումներ ստանալու համար փորձել ենք  կապվել Սուրեն Պապիկյանի և «ՔՊ» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն երկուսն էլ զանգերն անպատասխան թողեցին։

***

 

Yerevan.Today-ն իր հերթին գրում է, որ իրենց հասել է տեղեկություն, որ այսօր երեկոյան՝ 19։00-ի սահմաններում, տհաճ միջադեպ է եղել Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։

Կուսակցական աղբյուրի խոսքով, այսօր ԱԺ ից բոլոր իշխանական պատգամավորները մեկ մարդու պես իջել են կուսակցության գրասենյակ՝ Տարածքային կառավարման նախարար ու ըստ ամենայնի՝ ՔՊ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հետ նախընտրական թեմատիկ քննարկումների։ Ի դեպ, միջադեպի կողմերից մեկը հենց Պապիկյանն է եղել՝ վարչապետի աներորդի Հրաչ Հակբյանի հետ միասին։

Վեճը ծագել է այն բանից հետո, երբ «աքլորացել է» մի երիտասարդ ՔՊական։ Նրա հետ չստացված զրույցի մյուս կողմը, ասում են, ԵԿՄ նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանն է եղել։

«Խոսույթի թեման այնքան է հունից հանել Սասուն Միքայելյանին, որ նա պայթել է, գոռգոռոցով հայհոյանքներ է հնչեցրել, ընդհուպ քաշքշուկ է եղել կուսակցական կանանց ներկայությամբ և իրար դուրս են բերել միջանցք»,-աչքի տեսածն է պատմում աղբյուրը ՝ նշելով, հայհոյանքներով լեզվին զոռ էին տվել նաև ուրիշ տղամարդիկ, բայց դա կարճ տևեց Սուրեն Պապիկյանի միջամտությամբ։ Նա անմիջապես իրավիճակի վերահսկողությունը ձեռքն է առել ու աներձագ Հրաչի հետ միասին քաշքշելով՝ մեկ այլ սենյակ ուղեկցել Սասուն Միքայելյանին բորբոքած կուսակցին։

Ինչի՞ց է այդպես բորբոքվել Սասուն Միքայլյանը և այդ ի՞նչն է ստիպել նրան հախուռն արձագանքել երիտասարդին, ով, ըստ ամենայնի, բոլորից մեկն է եղել, ով այդ պահին գտնվել է ՔՊ կենտրոնական գրասենյակում՝ ընտրություններին իշխանությանը ձայներ բերելու թեմատիկ ժողովի մասնակցելու համար, մեզ հետաքրքրող որևէ հարցի Սասուն Միքայելյանը չցանկացավ պատասխանել։ Սկզբում փորձում էր հերքել միջադեպի մասին լուրը, թե՝ «Ես ճանապարհին եմ, տուն եմ գնում», իսկ երբ ավելի կոնկրետ դրվագներով հարցերը հնչեցրինք՝ ստիպված անջատեց հեռախոսը։ Ի դեպ, Yerevan.Today-ի մեկ այլ աղբյուր հայտնեց, որ «կռիվ հրահրածը» ցանկացել է հայտնվել ՔՊ ցուցակում։ Բայց այդ գաղափարին, ըստ ամենայնի, դեմ է եղել Սասուն Միքայելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>