Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Ձեր մեղքով էր այս աղետը. եսասերների տիրապետությունը

Դատարանների մուտքեր շրջափակելը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի վրա քրեական գործ սարքելը որ իր գելխեղդ շանը դնի տեղը ու խեղդի արդարադատությունը և արցախյան բանակցությունները սեփական կետից սկսելը ու ողջ բանակցային գործընթացը տապլելը նույն բանն են՝ թերուս եսամոլի մտահորիզոնի մեջ չեն տեղավորվում հասկացություններ որոնց ինքը առնչություն չունի՝ անկախ դատական համակարգ, քանի որ ինքը չի ստեղծել, բանի պետք չի՝ քանդել, պատերազմի եզրով գնացող Արցախի բանակցային գործընթացը քանի որ ինքը չի սկզբնավորել, պիտի տապալել իր կետից սկսելու համար, Շուշին ինքը չի գրավել, ուրեմն պետք է հանձնել, 5000 տղաներին իր կինը կամ մայրը չեն ծնել, ուրեմն, կարելի է մտցնել բայրաքթարների տակ։
Ուղղակի դատարան ու Ազգայինն ժողով շրջափակելու հետևանքը անմիջականորեն չեն երևում, իսկ բանակցությունները տապալելու արդյունքը արագ բացահայտվեց՝ պատրեազմով ու պարտությամբ, բանակցության տապալումը Մեծ ոճրագործություն է, որ Արցախի պետականությունն ու ու բազմաթիվ բնակավայրեր է կորստի մատնել ու զոհել ու հաշմանդամ դարձրել հազարների։
Ինչպես, օրինակ մի փինաչու տաս տունդ նորոգի, մի տարի հետո պատը կփլվի, իսկ որ նրան թույլ տաս վիրահատել հիվանդին, հիվանդը տեղում կմեռնի։ Երեք տարի առաջ այդպիս փինաչու տրվեց ողջ երկիրը ու փլուզեց ամեն ինչ՝ մարդկային կյանքերից մինչև բնակավայրեր ու հաստատություններ։
Բայց սա մի հիվանդագին եսամոլ, մի անհատ չէր կարողանա այսքան չարիք գործել, եթե չունենար համախոհների այսքան լայն շրջանակ։ Իմ քայլի մասին չի խոսքը, նրանց մասին ամեն ինչ պարզ է՝ մի ողորմելի մանդատի համար պատրաստ են ծառայել ում ասես՝ Օրանգուտանից մինչև անձրևաորդի։ Այլ բազմաթիվ քաղաքացիների, մտավորակաների, նրանց ովքեր կրթյալ են, և իրենց ջերմեռանդ աջակցությամբ մինչև վերջ սանձարձակ դարձրին եսամոլ փինաչուն։
Նրանք ովքեր մասնակցում էին կամ ոգևորվում էին ԱԺ շենք շրջափակելով, դատրաններ շրջափակելով, դատավորների դեմ հալածանքներով, էն գլխից էս աղետի մասնակիցն ու պատասխանտուն էին դառնում։ Աչքիս առաջ է արվեստագետի հրճվալից դեմքը երբ 2018֊ի հոկտեմբերի 2֊ին եսամոլ փինաչու հրամանով խանռամբոխը տեռորի էր ենթրակում պատգամավորներին։ Ասում եմ՝ չես հասկանում ինչ է կատարվում, ամենազզվելի բռնակալությունն է հաստատվում տգետ ամբոխին գործիք սարքած ՝ նա երանության ժպիտով ասում էր շատ լավ ա, տենց ա դրանց պետք։ Տարօրինակ էր, կրթված, վաստակաշատ արվեստագետը, որ իբր ձախ հայացքների է դավանում, դարձել էր մի թերուս եսամոլի երկրպագուն։ Աչքիս առաջ է մի քանի մտավորակնների գրառումը՝ ես գնացի դատարանի մուտքը փակեմ, էն բանից հետո երբ եսամոլ փինաչին հրամայեց դատրանները շրջափակել։
Ունե՞ն մեղքի զգացում։ Որտեղի՞ց, նրանք էլ իրենց եսամոլ առաջնորդի հետ մի սանրի կտավ են, իհարկե ավելի պարկեշտ, պարկեշտ չլինեին, իմ քայլում կամ տենց մի տեղ կլինեին, գուցե ոչ եսամոլ, բայց այնքան եսասեր որ չեն կարողանում խոստովանել իրենց մեղքը, մեղքի խոստովանությունը ես֊ի դեմ ոտնձգություն է։
Եսասիրությունն է, երբ մարդ ինքն իրեն ավելի է սիրում քան էն գաղափարը, որին իբր դավանում է, կամ հայրենիքը, և չի կարողանում մեղքի, սխալվելու զգացողություն ունենալ։ Քրիստոնեությունը մեզ սովորացրել է հանուն գաղափարի ուրանալ սեփական անձը, և աթեիստ լինես թե քրիստոնյա, սա մի ավանդույթ է դարձել որ առաջ է բերել գաղափարախոսություններ ու հասարկական միտքը առաջ տարել։ Գաղափրական անձը, կամ հավատացյալը կամ հայրենասերը կարողանում է տեսնել իր մեղքը իր դավանանքի հանդեպ, և մեծագույն թեթևություն է զգում այն խոստովանելով, քանի որ խոստովանությունը ծառայում է իր գաղափրներին, հավատամքին կամ հայրենիքին։
Բայց ինչպես իրենց կապիտույլանտ առաջնորդի այնպես էլ այս մարդկանց համար իզմեր չկան, այսինքն գաղափրներ։ Իզմը՝ գաղափրախոսությունը առնվազն երկու անձի միմյանց առաջ պատասխանտվություն է գաղափարի ներքո, իսկ այս անիզմ հասրակությունը ստեղծում է անպատասխանտվության դաշտ, և ահա թե ինչու անպատասխանտվության մարմնավորումը շարունակում է իշխել։ Օրինական է անպատասխանատվույթունը, լեգիտիմ է անպատասխանատվությունը, նման զնմանն գտանէ։
Բայց միթե ամբողջ հասրակությունն է կուլ գնացել անպատասխանտու նորմերին։
Կերևա։
Հիմա Հայաստանում ընտրություններ չեն, ճակատամարտ է անիզմ, անհայրենիք խառնամբոխի ու հայրենասերների մեջ։ Հայրենասերների՞. եթե կապիտույլնտի դեմ չհամախմբվեն, մի դաշինք չդառնան, և մասնատված գնալով ընտրությունների թույլ տան որ կապիուլյանտը հաղթի, էլ ինչ հայրենասեր, ուրեմն, նրանք էլ են նույն եսասիրության սանրի կտավը, ուրեմն, հասրակությունը ընդունում է անպատասխանտվությունն ու եսամոլությունը որպես կյանքի առաջնահերթություններ։
 
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>