Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Երեք տարի չենք ունեցել երկրի ղեկավար, հիմա էլ չունենք

«Փաստ» օրաթերթը գրում է.   «Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները գլոբալ առումով հետևանքն են երեք տարվա դատարկ, անբովանդակ ֆեյսբուքյան լայվերի։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը նաև այդ լայվերն էին։ Տարրական օրինակ բերեմ. հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս իր խոսնակին ու պատասխանում էր ամենաշատ լայք հավաքած հարցերին։ Նույնիսկ դա էր կեղծ, քանի որ ֆեյքային ֆաբրիկաները լայքում էին այն հարցերը, որին ուզում էր պատասխանել Նիկոլը։ Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին իշխանությունների սիրած թեմաներին՝ նախկինների թալան, դղյակներ, վնգստացող դատավորներ, կոպեկ առ կոպեկ, ձկներ, մկներ, շնաբարո դուրսպրծուկներ և նմանատիպ թեմաներ։

Դե, չէր կարող լինել, օրինակ՝ կարևոր հարց Հայաստանի ազգային անվտանգության մասին, ու այն հավաքեր, դիցուք, 20000 լայք, բայց հարցը, թե «ե՞րբ եք հարուստների դղյակները վաճառելու, նրանց դատելու ու փողը բաժանելու մարդկանց», ֆուրոր էր անում։ Այսկերպ էր կառավարվում երկիրը կառավարական ամառանոցների գրեթե բոլոր սենյակներից։ Մենք ազգովի զբաղված էինք ամառանոցների լոգարանների ու խոհանոցների ճոխ վերանորոգումը քննարկելով։ Մենք զբաղված էինք բովանդակազուրկ լայվերին ծափ տալով, երբ քթներիս տակ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անում, մենք զբաղված էինք Նիկոլին աստվածացնելով, երբ երկու մետր այն կողմ այդ մարդու կողմնակիցները Մայր Աթոռի վեհարանն էին գրավում, Հայոց պատմությունն ու մշակույթն էին խմբագրում։ Մենք 44 օր զբաղված էինք գերագույն գլխավոր հրամանատարի ունակությունների վրա կասկածողներին ու շշկռվողներին անարգանքի սյունին գամելով, այնինչ մի քանի կիլոմետր այն կողմ բայրաքթարները սպանում էին մեր զինվորներին, իսկ «հրամանատարը» մոդերատրությամբ տալիս էր այն, ինչ ուզում էր Ալիևը։

 

Պատերազմի ավարտից արդեն մոտ վեց ամիս է անցել, բայց մենք, մեծ հաշվով, էլի ոչինչ չենք անում, բացի Ֆեյսբուքում ջղայնացած գրառումներ անելուց։ Ի դեպ, երբևէ որևէ մեկի մտքով անցա՞վ, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանում Ֆեյսբուքը չփակվեց, ինչպես Ադրբեջանն արեց։ Պարզ պատճառով՝ Նիկոլը մեզ միշտ հաղթել է Ֆեյսբուքում, նա մեր հայրենիքը Հայաստանից տեղափոխել էր Ֆեյսբուք։ Եթե փակեր, ապա ինչպե՞ս էր 44 օր «հաղթելու ենք» կեղծիքի շղարշի տակ կապիտուլացվելու, ինչպե՞ս էր իր ֆեյքերին ու նաև, ցավոք, իրական շատ մարդկանց մոլորեցնելու, թե Շուշին ու Շուռնուխը ի՞նչ կապ ունեն հայկականության հետ։ Մենք պոկվել էինք իրականությունից, հայրենիքի հողից ու Նիկոլի հետ արտագաղթել էինք Ֆեյսբուք, որտեղ նա ջախջախում էր ցանկացած առողջ միտք, գաղափար ու տեսլական, ապագա ու առաջընթաց։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մենք երեք տարի չենք ունեցել երկրի ղեկավար, հիմա էլ չունենք։ Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են։

Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանը կիսով չափ դուրս է եկել Ֆեյսբուքից, քանի որ նա հասկանում է, որ այլևս մեզ այնտեղ չի կարողանում հաղթել։ Դա բնական ու օրինաչափ է, քանի որ ստախոսության բոլոր օլիմպոսները գրաված մարդուն այլևս անհավանական քիչ մարդիկ են ծափահարում։ Նա կիսով չափ դուրս եկավ Ֆեյսբուքից ու բախվեց իրականությանը։ Իսկ իրականությունը դաժան է՝ տեղաշարժվել հազարավոր ոստիկաններով ու զինված թիկնապահներով, այլևս լեփ- լեցուն հրապարակների փոխարեն ելույթներ ունենալ դպրոցներից բերված աշակերտների, ուսուցիչների և մի քանի տասնյակ վարչական աշխատողների առաջ, ծափեր տեսնելու և լսելու փոխարեն բախվել զայրացած, հիասթափված, ատելությամբ լցված մարդկանց, մեղմ ասած, արհամարհանքին ու ատելությանը։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դու կարող ես ավերել ու քանդել շատ ու շատ բաներ, բայց անհնար է ոչնչացնես միլիոնավոր մարդկանց ազգային արժանապատվությունը, ծնկած վիճակից կանգնելու բնական մոտիվն ու անհրաժեշտությունը։ Առաջիկա ընտրությունները նաև սրա՝ ծնկած մնալո՞ւ, թե՞ կանգնելու, ազգի մեջքը շտկելու ու առաջ նայելու մասին են»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>