Փաշինյանի համար 40 հազար դոլարով օդանավ են վարձել, որ վերադառնա Երևան
Դիտել նաև
«Մոսկվան քո արցունքներին կարծես էլ չի հավատում». Էդուարդ Շարմազանով
1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին
Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ)
Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Hraparak.am-ը գրում է. Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող օդանավը Կազանում խափանվել է, որի պատճառով ստիպված են եղել այլ օդանավ գտնել, որ պատվիրակությունը վերադառնա Երևան: Կառավարությունից հաստատել են մեր տեղեկությունը` նշելով, որ տեխնիկական խնդիր է առաջացել թիվ մեկ բորտի հետ:
Մենք քիչ առաջ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա պատվիրակության համար նոր օդանավ են գտել` Bombardier CRJ 200 մակնիշի բիզնես-ջեթ, որով էլ վերադառնում են Երևան: Մեզ ասացին` օդանավը վարձակալել են, որի արժեքը կազմել է մոտ 40 հազար դոլար: Օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:05 րոպեին:

