Սա բազմահազարամյա Հայաստանի 3-հազարամյա մայրաքաղաք Երևանի Կենտրոնական ավտոկայանի «զուգարանն է»
Սա բազմահազարամյա Հայաստանի 3-հազարամյա մայրաքաղաք Երևանի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ավտոկայանի «զուգարանն է»: Այս ավտոկայանը «կապում» է Երևանը Հայաստանի այլ շրջանների և այնտեղ գտնվող պատմամշակութային հուշարձանների հետ: Ուրեմն աշխարհում զբոսաշրջիկների մոտ 10-15 տոկոսն է օգտվում տուրիստական ընկերությունների ծառայություններից, իսկ մնացածը նախընտրում են ինքնուրույն գլուխ հանել:
Հիմա պատկերացրեք այն տուրիստի վիճակը, որը եկել է Երևան և այստեղից հանրային տրանսպորտով ուզում է հասնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ և մոտ 6 ժամ ենթադրող ճանապարհից առաջ ուզում է «բեռնաթափվել» և հայտնվում է այս «զուգարանում»: Լավ տուրիստները դեռ ջհանդամ կարող են և չգալ Հայաստան, բա մենք: Հայաստանի պես երկրում զբոսաշրջություն զարգացնելու համար ոչ շատ խելք ա պետք ոչ շատ փող, այլ մի քիչ քթի ծակ: Եվ միայն քթի ծակ չունեցողները կարող են այսպիսի «զուգարանից» օգտվել:
Ով, որ գիտի Հայաստանի տուրիզմի վարչության էջը թող այնտեղ այս գրառումը կիսի, որպեսզի վերջիններս պատկերացում կազմեն, թե ինչպիսի վիճակում է Հայաստանի զբոսաշրջիկներին սպասարկելուն միտված ենթակառուցվածքներից մեկը:
Ապրես Զոհրաբյանի ՖԲ էջից