«Մեկ կողմի հաշվին խաղաղություն չի լինում. չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն իրենց կեղծ խաղաղասիրությամբ». Արման Թաթոյան. Տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

