Պեսկովը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է «մտրակի եւ բլիթի» խաղ
Դիտել նաև
«Ռուսական բանակը քաղաքացիական թիրախներին չի հարվածում». Պեսկով
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով
ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով
«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի եւ բլիթի» խաղ է, այլ ոչ թե հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ այդ ճանաչումը, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնի կողմից սիրված մտրակի եւ բլիթի խաղ է: Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»,-կարծիք է հայտնել Կրեմլի ներկայացուցիչը:
Zham.am

