Կարող են լինել տրանզիտ փոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ միջանցքներ. ԱԱԾ փոխտնօրեն. Տեսանյութ
Ադրբեջանցիները կարող են շատ բան խոսել, բայց միջանցքի մասին խոսակցություն չկա եւ չի էլ կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:
«Գիտեք, որ փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողովն ուսումնասիրում է լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակները: Որեւէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Կարող են լինել տրանզիտ փոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ միջանցքներ»,-ասաց նա: