Գերիների հարցով ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 1 ամիս առաջ, շփվում են հեռախոսով. ԱԱԾ փոխտնօրեն. Տեսանյութ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների միջեւ հանդիպումները պարբերաբար արվում են՝ գերիների հարցերին լուծում տալու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:
Նա դժվարացավ նշել, թե երբ են վերջին անգամ հանդիպել. «Երեւի մեկ ամիս առաջ: Դա չի նշանակում, որ կապը չկա, անմիջական հանդիպումներից բացի նաեւ հեռախոսային կապ կա»: