Տավուշի նոր փոխմարզպետ է նշանակվել
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ:
Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Նարեկ Ղուշչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»