Կարգելվի սահմանային շերտում տեսալուսանկարահանումը
Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու և վարչական իրավախախտումների ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը քննարկվում են ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում:
Նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ-ների օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու, բնակվելու կամ գրանցվելու, կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ:
Կառավարության կողմից հարցը ներկայացնում է գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը: Նիստին ներկա է նաև Սահմանապահ զորքերի հրամանատարը:

