Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ին հորդորել է վերադառնալ Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման առաջարկին

Հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ավարտին՝ ազատ բանավեճի ձեւաչափում , ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի քարտուղարությանն է փոխանցել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը:

Իր ելույթում հայկական պատվիրակության ղեկավարը մտահոգիչ է համարել Թուրքական ժողովրդավարական ինստիտուտների վիճակը եւ այդ երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, որոնք ԵԽԽՎ-ի «թեժ» թեմաներից են:

«Ցավոք, մեր գործընկերների կողմից նախորդ քննարկումներին արտահայտված կարծիքները հաշվի չեն առնվել, եւ Թուրքիայի մոնիտորինգի ընթացակարգի վերաբացման առաջարկները մերժվել են, մինչդեռ դա կարող էր կանխարգելիչ ազդեցություն ունենալ երկրում ժողովրդավարական ազատությունների կոպիտ խախտումների դեմ», - ելույթում ընդգծել է տիկին Նաղդալյանը՝ հավելելով, որ Թուրքիան Հայաստանի անմիջական հարեւանն է, եւ Հայաստանը մտահոգվելու բոլոր պատճառներն ունի:

Անդրադառնալով թուրքական վարչակարգի՝ հարեւանների հետ հարաբերություններում հակաժողովրդավարական պահվածքին, անտեսելով ստանձնած միջազգային պարտավորությունները՝ Հայաստանի հետ սահմանը 25 տարի փակ պահելու փաստին, տիկին Նաղդալյանը աբսուրդ է որակել նման քաղաքականությունը՝ այսօրվա «առանց սահմանների» աշխարհում:

«Ի՞նչ է կատարվում մերօրյա Թուրքիայում: «Զուգահեռ պետության» , ինչպես Թուրքիայում անվանում են Գյուլենական շարժումը, որոնումների ու վնասազերծման անվան տակ՝ շարունակվում են զանգվածային ձերբակալությունները: Կարծում եմ՝ հասկանում եք՝ ինչ է սպառնում այդ մթնոլորտում ձերբակալված ու աշխատանք կորցրած մարդկանց: Ներկայումս տասնմեկ պատգամավորներ են ձերբակալվել եւ դատապարտվել երկարաժամկետ ազատազրկման» ,- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ խիստ մտահոգիչ համարելով ԶԼՄ-ների եւ անհատ լրագրողների ճակատագիրը:

Այս համատեքստում տիկին Նաղդալյանը հիշեցրել է բոլորովին վերջերս Թուրքիայի խորհրդարանում խոսքի ազատության ու ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիության ոտնահարման ցայտուն դրսեւորումը, երբ հայ պատգամավորը զրկվեց երեք նիստի մասնակցելու հնարավորությունից, միայն այն բանի համար, որ խորհրդարանում հնչեցրեց «հայոց ցեղասպանություն» բառը ու կոչ արեց անցյալի հետ առերեսվել:

«Այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում՝ ազգային փոքրամասնությունների, ազգայնականության զարթոնքի, կառավարման համակարգում բռնապետության հաստատման, պատերազմի ու խաղաղության միջակայքում գոյության հետ կապված , ստիպում են հիշել 100 տարի առաջվա իրադարձությունները, երբ զոհը հայերն էին եւ այլ քրիստոնյաները, այժմ՝ քրդերը:

ԵԽ պահանջները Թուրքիային բնավ էլ արտառոց չեն՝ հարգանք ժողովրդավարական արժեքների, ազգային փոքրամասնությունների, մարդու իրավունքների նկատմամբ, արտառոցը՝ Թուրքիայի իշխանության վերաբերմունքն է այդ պահանջներին», - իր ելույթը եզրափակել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը ՝ Վեհաժողովին հորդորելով վերադառնալ Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման առաջարկին, որին միացել են եվրոպացի բազմաթիվ պատվիրակներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>