Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից. այդ պաշտոնում նշանակվել է Նարեկ Մկրտչյանը
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տաթևիկ Ստեփանյանին ազատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-նշվում է որոշման մեջ: