Նիկոլ Փաշինյան, քո կառավարությունն ամբողջությամբ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, հիմա էլ փորձում եք մարդկանց համոզել, որ պատվաստվե՞ն
Դիտել նաև
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք»
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան
ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն
Նիկոլ Փաշինյան քո ղեկավարած կառավարությունն ամբողջությամբ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, հայտնել է կորոնավիրուսի մասին սուտ, կեղծ տեղեկություններ, ապակողմնորոշել է հասարակությանը, նպաստել կորոնավիրուսի տարածմանը ու հիմա փորձում եք մարդկանց համոզել, որ պատվաստվեն՝ նպատակ ունենալով իրացնել պատվաստանյութերի այն խմբաքանակը, որն արդեն գնել եք:
Ճառում եք, թե իբր AstraZeneca-ն լրիվ անվտանգ է այն դեպքում, երբ կան մահեր այդ պատվաստանյութից, աշխարհի մի շարք երկրներ արգելել են դրա կիրառումն: Այլ երկրներում նման անպատասխանատու ու վնասակար գործողությունների համար քրեական գործեր կհարուցեին ու կդատեին իշխանության դիլետանտ անդամներին...
Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

