Դե դուք էլ հրաժարական տվեք, եկեք հետներս տեքստիլում աշխատեք. ակցիայի մասնակիցները՝ Քերոբյանին
Քիչ առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դուրս եկավ կառավարության շենքից, հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարության մարզային 69 աշխատակիցներ երեկ տեղեկացվել են, որ հաստիքի կրճատման շրջանակում հեռացվում են աշխատանքից։ Նախարարության գյուղոլորտի 69 ներկայացուցիչները պնդում են՝ տեղեկություն ունեն նաեւ, որ մոտ երկու ամսից խորհրդատվական բաժինն ընդհանրապես փակվելու է։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ որոշումը հենց Քերոբյանն է կայացրել, ում կարծիքով այդ հաստիքները զբաղեցնող աշխատակիցների աշխատանքն այլևս անարդյունավետ է։
Քերոբյանի հետ հանդիպումից, ակցիայի մասնակիցներն ըստ էության գոհ չէին, թեպետ նախարարը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը։ Ասում էր՝ մի վախեցեք, առանց աշխատանքի չեք մնա։ Խորհուրդ էր տալիս օրինակ տեքստիլում աշխատել։
«Դե որ տենց է, դուք էլ հրաժարական տվեք, եկեք մեզ հետ տեքստիլում աշխատեք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով նախարարին։
Աղբյուր՝ «Հրապարակ»

