Язык враг твой Арман Бабаджанян. Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ այսօր ներկայացվել է քաղաքացիական հայց՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։
Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր»։
Վահե Հակոբյանի փաստաբաններ՝
Էրիկ Ալեքսանյան
Ժիրայր Ղարագյոզյան
Հասմիկ Մելիքսեթյան
Հ․ Գ․
Язык враг твой Арман Бабаджанян