«Իմ քայլը». ԸՕ-ում փոփոխությունների փաթեթն ուղարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմ, բայց դեռ պատասխան չկա
Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթն ուղարկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմ: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում «Իմ քայլը» պատրաստ է քննարկել որոշակի մանրամասներ, այդ թվում` հաշվի առնելով բովանդակության վերաբերյալ առկա մեկնաբանությունները, եթե այդպիսիք կան, սակայն՝ միայն Հանրապետության նախագահի աշխատակազմի շրջանակներում: Մակունցի խոսքով՝ իրենք պատրաստ են քննարկումների ցանկացած օր ու ցանկացած ժամի: Նա նաեւ հայտնեց, որ դեռ պատասխան չի ստացվել: