ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. Մեկ օրում երկրորդ անգամ ԱԺ արտահերթ նիստ է անցկացվում. Տեսանյութ
ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին գործող օրենքներում մի շարք փոփոխություններ, այդ թվում՝
Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ 77, միաձայն);
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ 77, միաձայն):
***
«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց.
- «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը,
- «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

