Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես

Վարչապետը հրաժարական է տալիս, բայց վարչապետը հրաժարական չի տալիս

«Հրապարակ» թերթը գրում է.  «Վարչապետը հրաժարական է տալիս, բայց վարչապետը հրաժարական չի տալիս: Պաշտոնի անվան ձևակերպման մեջ ավելանում է երկու բառ՝ ժամանա­կավոր պաշտոնակատար: Ընդամենն այսքանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան: Մնացած ամեն ինչ նույնն է մնում, և ամեն բան իր տեղում է մնում: Մեկ էլ կառավա­րության անդամներն են նույն ձևաչափով դառնում ժամանակավոր պաշտոնակատարներ՝ իրենց տե­ղում, իրենց գործին: Եվ Ազգային ժողովն է արձակվում ժամանակավորա­պես, պատգամավորներն ամբիոնից կամ նստած տեղից ելույթ ունենալու փոխարեն դեմ առ դեմ կհանդիպեն մարդկանց, նույնը կասեն ընտրարշա­վի օրերին: Ձև է և ձևականություն:

Ժամանակավոր հրաժարական է տալիս նույն օրը, երբ երեք տարի առաջ Հանրապետության հրապա­րակում հայտարարեց, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ: Սպառնալիքը նույնն է՝ կամ հունիսի 20-ին ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ: ժամանա­կավոր պաշտոնակատար է մնում այն դեպքում, երբ երեք տարի առաջ նույն հրապարակից հայտարարում էր, որ հրաժարական տված վարչա­պետը չի կարող մնալ ժամանակա­վոր պաշտոնակատար:

Այն, ինչ չեն արել նախկինները, անում են ներկաները: Այն, ինչ չէր կարելի Սերժին ու մյուսներին, կա­րելի է Նիկոլին ու իր թիմին: Սահմա­նադրությունը Սերժին թույլ չէր տա­լիս, Սահմանադրությունը Նիկոլին թույլ է տալիս: Պարզվում է՝ Սահմա­նադրությունը մի դեպքում հոպարի տղա է, մյուս դեպքում հոպարի տղա չէ:

Նիկոլն այսօր անում է այն, ինչը երեկ մերժում էր: Ժողովրդին խոթում է այն կեղտաջուրը, որից պայքարում էր դուրս գալ ժողովուրդը, և որի արդյունքում էլ՝ պայքարի ալիքի վրա, Նիկոլը եկավ իշխանության: Եկավ, որ չանի այն, ինչ հիմա է անում: Եկավ, որ մեզ այդ անելու պարտադրանքից ազատի: Ոչ միայն խոստացել էր, այլև հենց դա էր նրա իշխանության գալու առիթն ու պատճառը:

Աղտը մերժում էր, երբ ընդդի­մություն էր, նույն աղտը կիրառում է, երբ իշխանություն է: Ինքն է որո­շում ընտրությունների օրը, ինքն է կազմակերպում ընտրությունները: Ինքը մնում է կառավարության ղե­կին և օգտվում իշխանական բոլոր լծակներց, կիրառում դրանց հնարավորությունները: Ուսուցիչներին հրահանգում են աշակերտներին հավաքել և բերել Նիկոլին ընդա­ռաջ, համայնքապետ ու մարզպետ մարդկանց բերում են Նիկոլի հրա­պարակ: Այս ամենն ամեն օր է հաստատվում:

Դեռ չի հայտարարվել ընտրարշավ, բայց Նիկոլը մարզերում զբաղված է ակտիվ քարոզչությամբ: Այլ կերպ չես կարող բնորոշել, քան անօրինական քարոզարշավ: Այս անօրինականությունը շարունակվե­լու է ամեն օր՝ բոլոր հնարավոր մի­ջոցներով, և՛ ընտրության օրը, և՛ ընտրատեղամասերում: Մենք տեսնե­լու ենք շատ ավելի խայտառակ ընտրություններ, քան տեսել ենք և կարող էինք երևակայել մեր հոռետե­սական պատկերացումներում:

Բարոյական մարդը հրաժա­րականից հետո վայր կդներ լիա­զորությունները և թույլ կտար ընտրությունները կազմակերպեր բոլորի կողմից վստահելի մեկը՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ընտրություննե­րին կմասնակցեր հավասար իրավունքով ու միջոցներով: Միայն այդ դեպքում արդարացիորեն կո­րոշվեր ունեցած իրական հնարավո­րությունն ու վստահությունը: Բայց սա մենք չենք տեսնի»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 




 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>