Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած հայհոյանքներն առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին. Հովիկ Աղազարյան. Տեսանյութ
Սյունիքում կան մարդիկ, ովքեր իրենց բողոքը հայտնում են անկեղծ մղումներով, ոչ թե ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդելով և Սյունիքի դեպքերի ժամանակ շատերը կային, որ իսկապես եկել էին և ուզում էին մասնակցել, ինչու ոչ նաև իրենց դժգոհությունը արտահայտել, բայց իրենց դժգոհությունը հայտնում էին հայացքով, լռելյայն կեցվածքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
«Օրինակ՝ տեսնում ենք, որ փողոցում 2-3 խուժան իրենց պահում են քաղաքական մարդուն շատ անհարիր կեցվածքով, և այնտեղ կան իրավապահներ, որոնք կլուծեն խնդիրները: Այն հայհոյանքները, որոնք տեղում էին իրավապահ մարմինների ներկայությամբ, առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին: Իրավապահ մարմինները չէին կարող բամբակների մեջ պահած բերման ենթարկել քաղաքացիներին, այդպիսի դեպքեր ևս հնարավոր են»,- ասաց Հովիկ Աղազարյանը: