Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Մենք ամբողջ ազգով կարող ենք ամեն ինչ փրկել, երբեք ուշ չէ. որքան էլ այս վիճակը վատ է թվում, բայց մեր ազգն ավելի վատ օրեր է տեսել

Նամակ Հուսիկին
 
Հուսիկ ջան, լսել եմ՝ 10 կգ նիհարել ես. թշնամուն հանձնված Աղդամը քեզ հանգիստ չի թողնում, գլուխդ բարձին հանգիստ դնել չես կարողանում։ Կատվախոտի հաբեր ընդունիր։ Ես գիտեմ, որ դու սեպտեմբերի 27-ին կամավոր առաջնագիծ էիր մեկնել և քո վաշտով պաշտպանել էիք Աղդամի ամեն մի թիզ հողը։ Դու մեղավոր չես։ Դու շատ ապրես, 105-ի ընկերներն ինձ պատմել են՝ ինչքան արագ ես յուրացրել «Կորդ» գնդացիրը։ Իսկ քարտեզները, որոնք դու կազմել էիր ականանետի համար, շատ լավ ցույց տվեց թշնամուն՝ ում հետ գործ ունեն։ Ինձ պատմել են նաև քո՝ դեպի թշնամու թիկունքը գիշերային դիվերսիայի մասին։ Շատ ճիշտ որոշում էր անձրևոտ այդ գիշերն առաջ գնալը, բայց ափսոս, որ մինչև լույս չհասցրին ձեզ թիկունքից օգնության հասնել ու ստիպված եղաք նահանջել։ Ոչինչ։ Թշնամին քունը կորցրեց դրան հաջորդող 3 օրերի ընթացքում, իրենց հրետանին էլ չլռեց 5 օր։ Տղաները բլինդաժում ծիծաղում էին ու սպասում, որ թշնամին կվատնի ամբողջ զինամթերքը։ Անհամբեր սպասում էին հակահարձակման հրամանին, բայց այն այդպես էլ չեղավ։ Ծիծաղելի էր, երբ պատերազմի 5-րդ օրը դուք միմյանց հետ ռադիոկապով կեղծ–դիվերսիա էիք խաղում։
Դու ճիշտ էիր․ նրանց ռադիոկապի գաղտնալսումը բացահայտել էր պատրաստվող օպերացիան, ձեր գլխին տոննաներով արկեր թափվեցին։ Բայց դուք այդ ժամանակ էլ էիք ծիծաղում։ Մի՛ մտածիր, ոչինչ զուր չէր։ Այդ ստահակները ոչինչ էին առանց իրենց մեծ եղբոր ու թմրամոլ-վարձկան տեռորիստների։
 
Ճի՞շտ է ասում Մարտինը, որ քեզ հեռացրել են աշխատանքից։ Նրանք դա արել են, որովհետև դու աշխատել ես նաև Սերժի օրո՞ք։ Դա ճի՞շտ է։ Չեմ կարողանում դրան հավատալ։ Այլ պատճառ փնտրիր։ Ինձ Լիլիթն ասաց, որ դու թաքուն մտածում ես Մոսկվա տեղափոխվելու մասին։ Քույրս ինձ չէր ստի։ Եղբայր, մի՛ շտապիր, մի քիչ սպասիր։ Մեր պապն ասում էր՝ «Աստված մեզ մեկ վայրկյան ավելի համբերություն տա, քան մեր թշնամուն»։
 
Տե՛ս, վարչապետը հրաժարական է տվել ու հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին։ Ես հիշում եմ, որ դու ասում էիր՝ ընտրելու մարդ չկա։ Ներկաները այն չեն, իսկ նախկինների վերադարձ չես ուզում։ Շատերն են կարծում, որ ամեն ինչ արդեն որոշված է և այս ընտրությունների ելքը նույնպես կանխորոշված է։
 
Լսի՛ր, 30 կուսակցություն թույլ չի տա՝ արդյունքը կեղծեն։ Ես քեզ վստահեցնում եմ՝ այսօրվա մեր հայերը նույնը չեն, ինչ մեկ տարի առաջ։ Ոչ 10, ոչ 100 հազար դրամը չեն կարող գնել որդեկորույս ծնողների ձայները։ Ես քեզ խնդրում եմ, մի՛ շտապիր հեռանալ։ Գոնե 3 ամիս սպասիր։ Աստված առաջ, բարին կլինի ու մի լույս կբացվի։
 
Լսի՛ր ինձ, ես տնտեսագետ եմ, դու գիտես, ես նույնիսկ կառավարությունում եմ աշխատել, վարչապետի խորհրդականն էի։ Հավատա՛ ինձ, ամեն ինչ կորած չէ։ Ես հաստատ գիտեմ, որ ամեն ինչ հնարավոր է ուղղել։ Միայն պետք է հավատալ, Հուսիկ ջան։ Մենք ամբողջ ազգով կարող ենք ամեն ինչ փրկել։ Երբեք ուշ չէ։ Որքան էլ այս վիճակը վատ է թվում, բայց մեր ազգն ավելի վատ օրեր է տեսել։
 
Մենք ցեղասպանություն ենք տեսել ու նորից վերածնվել։ Մեր ազգը Փյունիկի նման մոխրից վեր է հառնում, դա մեր գենի մեջ է։ Աստված է մեզ շնորհել այդ բացառիկ հատկությունը։ Հաղթահարել ենք, չէ՞։ Սա էլ կհաղթահարենք։ Լավ է լինելու։
 
Տեղափոխվել միշտ կհասցնես։ Դու իրո՞ք կարծում ես, որ մեր երկրում չկա մի երրորդ ուժ, որը կկարողանա երկրի ապագայի պատասխանատվությունն իր ուսերին վերցնել։ Դու իսկապե՞ս այդպես ես կարծում։ Ուզո՞ւմ ես՝ ծնկի գամ քո առաջ, խնդրեմ, որ չանես դա։ Հուսի՛կ, մի՛ հեռացիր։ Մոսկվայում քեզ ոչ ոք չի սպասում։ Օտար երկրում քո երեխաները կմոռանան հայերեն ու հայությունը։ Կամուսնանան օտարի հետ ու կմոռանան քեզ։ Կա՛նգ առ։ Օտար երկրում հազարավոր դոլարները քեզ չեն դարձնելու երջանիկ։ Հավատա՛ ինձ։ Տառապանքս փորձ ունի․ այս ամենի միջով ես ինքս արդեն անցել եմ։ Կգա մի օր ու դու կզղջաս այսօրվա քայլիդ համար։
 
Մի՛ շտապիր։ Ուղղակի հիմա հետևիր քաղաքական ընթացքին ու թեկնածուներին։ Իսկ երբ ժամանակը գա, անպայման գնա ու խղճիդ մտոք քո ընտրությունն արա։ Մեր հայրն ասում էր մեզ՝ «Արա այն, ինչ պարտավոր ես ու թող լինի այն, ինչ պետք է լինի»։ Արա դա, Հուսիկ ջան։
Սիրում եմ քեզ։
Մհեր։
 
Մհեր Տերտերյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>