Դավաճանի խամաճիկների բանդային եւ իրավապահներին զգուշացնում եմ՝ դուք ցմահ եք ազատազրկվելու. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ
Փորձ է արվում պայքարող երիտասարդներին, արժանապատվությունը հարգող անձանց դիտարկել խուլիգաններ կամ խուլիգանության մեջ կասկածվողներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին առաջադրված մեղադրանքին։
Այսօր դատարանը քննում է Հեքիմյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

