ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Ալիևները նկարվել են Ռազդարա տարածքում, որն այս վերջին շրջանում է հանձնվել Ադրբեջանին․․․ ով համարձակ է, թող գա՝ միասին կգնանք այդ տեղանքը. Շիկահողի գյուղապետ

Պարզվում է, Սյունիքի մարզում իշխանություններն Ադրբեջանին են հանձնել նաև «Սոսիների պուրակը», դրա մասին երեկ բարձրաձայնել էր լրագրող Նարինե Կիրակոսյանը և կից հրապարակել Ալիևների ընտանիքի այցն այնտեղ, որտեղ Ալիևը կնոջ ու դստեր հետ ծառերին գրկախառնված նկարվել էր։

Նարինե Կիրակոսյանը Շրջակա միջավայրի և Պաշտպանության նախարարություններից պահանջել էր, որպեսզի բացատրեն, թե ինչ է նշանակում այդ ամենը։

Ի պատասխան լրագրողի բարձրաձայնած այս խնդրի, Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշել էր. «Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմաների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմն ըստ սահմանային կոորդինատների՝ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին, և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել:

Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանն ասաց, որ ծառը, որին Ալիևների ընտանիքը գրկած նկարվել է, գտնվում էր Ռազդարա տարածքում, որն անմիջապես հարակից է «Սոսիների պուրակին»։

«Մեր պատկան մարմինների ասելով՝ այդ պուրակը չի տրվել ադրբեջանցիներին, դե մենք ունենք այն տեղեկատվությունը, որը հայտնի է բոլորիս։ «Սոսիների պուրակը» 60 և ավելի հեկտար տարածք է, որից հետո արդեն ստեղծվել է բնական պուրակ, այսինքն՝ դրա շարունակությունը բնական պուրակն է։ Ալիևները նկարվել են բնական պուրակի տարածքում՝ սոսու ծառի կողքը։ Հստակ հատվածը նշում եմ՝ Ռազդարա տարածքում է, որն այս վերջին շրջանում է հանձնվել Ադրբեջանին։ Դա ներքին Հանդ գյուղից մոտավորապես 2-3 կմ հեռավորության վրա է»,- նշեց Նարե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 25-ին, երբ ադրբեջանական զինուժը տեղակայվեց Սյունիքում, այդ ժամանակ էլ «Սոսիների պուրակն» այլ տարածքների հետ հանձնվեց թշնամուն։

«Իհարկե, այդ ամենից մենք տեղյակ չենք եղել, մեզ առհասարակ որևէ մեկը տեղյակ չի պահել։ Մենք բազմիցս քննարկել ենք այն հարցը, որ հեռացել ենք նաև այն դիրքերից, որոնք մեզ էին պատկանում, սակայն հրամանով հեռացել ենք։

Եթե ասում են, որ պուրակը չեն հանձնել, եթե անգամ չեն հանձնել, այսօրվա նկարը արված է պուրակի հարևանությամբ, 1 մետրի տարբերություն է։

Մեկ բան էլ ասեմ՝ Ադրբեջանում երբեք սոսու ծառ չի եղել, դա եղել է հայկական պատմական ծառ։ Այդ նկարներն իրական են, նույնիսկ ունեն տեսահոլովակ․ այն կետը, որտեղ իրենք են նկարվել՝ Ծավ և Շիկահող գետերի շարունակությունն է, որը խաչմերուկում միանում է իրար ու անցնում Հանդ գյուղի միջով»,- հավելեց Շիկահողի գյուղապետը։

Միաժամանակ Նարե Ղազարյանն ասաց, որ եթե կառավարության որևէ անդամ ասում է, թե պուրակը Հայաստանինն է և չեն հանձնել, կարող են գնալ Սյունիք և իր հետ միասին այցելել «Սոսիների պուրակ»։

«Պատրաստ եմ կառավարության ցանկացած ներկայացուցչի հետ հասնել այն տեղանքը, որտեղ այդ նկարներն արվել են, եթե համոզում են, թե տարածքը Հայաստանի հսկողության տակ է։ Ուրեմն՝ ով համարձակ է, թող գա՝ միասին կգնանք այդ տեղանքը։ Մենք չենք դիմել մարզպետարան և այլ տեղ՝ պարզաբանումներ ստանալու, ցանկություն էլ չկա։ Հիմա գիտեք՝ մեր երկրում ինչ է կատարվում, որևէ մեկի համար դա նորություն չէ, որ կողմին ինչպես հարմար է դեպքը ներկայացնել, այնպես էլ ներկայացնում են, եթե պետք է բողոքեն՝ բողոքում են, գովեն՝ գովում են, ես իմ աչքի տեսածը չեմ թողնելու ու սպասեմ ինչ-որ մեկի բացատրությանը, ինչ որ տեսնում ու ապրում եմ՝ ինձ բավական է։ Պետք չէ, որպեսզի մարզպետարանը կամ այլ մարդ բան բացատրի»,- եզրափակեց Նարե Ղազարյանը։

Նշենք, որ ArmDaily.am-ի հետ զրույցում Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասել էր, որ դեկտեմբերի 18-ից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացել է Սոսիների պուրակի փոքր մասը, իսկ մեծ մասը անցել է ադրբեջանական կողմին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>