Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ)

Փաշինյանը մեկ ձգտում ունի՝ պատասխանատվությունը սահուն իր ուսերից գցել «հպարտ» քաղաքացիների ուսերին

«Փաստ»  թերթը գրում է

«Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը ներկայացրեց կիրակի օրը՝ ապրիլի 25-ին։ Ըստ Փաշինյանի, դա խորհրդանշական է, և այդ հրաժարականը նշանակում է, որ իրենք հենց Քաղաքացու օրը քաղաքացուց ստացած իշխանությունը վերադարձնում են քաղաքացուն, որպեսզի նա ընտրությունների միջոցով որոշի իշխանության հետագա ճակատագիրը։ Հիշենք, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, որպես առաջին քայլերից մեկը, ձեռնամուխ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի ընդունմանը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարվեց Քաղաքացու օր:

Հայաստանում Քաղաքացու օրը նշվել է միայն մեկ անգամ՝ 2019 թվականի ապրիլի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ այդ օրը փակել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խորոված-փարթի էին կազմակերպել։ Թե խորոված-փարթին ի՞նչ կապ ունի քաղաքացու հետ, այդպես էլ չիմացանք։ Բայց դա չէր խանգարել, որ իշխանությունները պետբյուջեից 124 մլն դրամ հատկացնեն տոնական միջոցառումների կազմակերպման համար։ Իսկ ահա 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այդ օրը չնշվեց: Բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ եթե տոնի անունը Քաղաքացու օր է, դա դեռևս չի նշանակում, թե այն քաղաքացիների տոնն է։

Իշխանությունների պատկերացմամբ, այդ օրը խորհրդանշում է այն, որ քաղաքացիները կարողացան 2018 թվականին փոփոխություններ բերել հայաստանյան ներքաղաքական կյանքում և իշխանափոխության հասնել, սակայն իրականում դա իշխանությունների տոնն է՝ ընկած «հեղափոխական օրացույցի» առանցքում։ Հարցն այն է, որ իրենց հեղափոխական հռչակած անձինք կարողացան քաղաքացուն բարեկեցիկ կյանք և ապահովվածություն խոստանալ ու, մարդկանց շրջանում կուտակված դժգոհությունն օգտագործելով, իշխանության գալ։ Այդպես Փաշինյանն ու իր թիմակիցները խաղացին քաղաքացիների հույզերի վրա՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եթե հեղափոխականի աստառի ներքո հանդես եկող այդ մարդիկ իրոք քաղաքացու և պետության մասին մտածեին, ապա Փաշինյանը ժամանակին չէր հայտարարի. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։

Կարճ ասած՝ նրանց մոտիվացիան պարփակված էր միայն իշխանությանը տիրանալու պարզ բանաձևի ներքո։ Ու որպեսզի պահեն իրենց աթոռը, իշխանությունները սկսեցին հանրությանն զբաղեցնել փոփոխությունների իմիտացիայով՝ քաղաքական դաշտն իջեցնելով մանկապարտեզի մակարդակի, իսկ հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների։ Այդպես իրականում քաղաքացիներն անտեսվեցին, կորցրին իրենց դեմքը և վերածվեցին անհասկանալի ամբոխի, քանի որ նրանց փոխարեն իշխանություններն արդեն ամեն ինչ որոշել էին, և եթե այս կամ այն քայլն էին կատարում, ապա հայտարարում էին, թե դա անում են քաղաքացիների ու ժողովրդի անունից։

Այնինչ, Փաշինյանն իր հանրահավաքների ժամանակ խոստանում էր, թե ամեն մի կարևոր քայլ հրապարակում քննարկելու է ժողովրդի հետ, անգամ իր ելույթներից մեկում Հանրապետության հրապարակը հռչակեց 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, սակայն դա չէր խանգարում, որ ինքը որոշումներն ընդունի միանձնյա՝ առանց քաղաքացիների կարծիքների հետ հաշվի նստելու։ Ճակատագրական որոշումներ: Փաշինյանը խոստանում էր հրապարակում ժողովրդի դատին ներկայացնել Արցախյան հիմնախնդրի ցանկացած լուծման տարբերակ, որը սեղանի վրա կլինի, բայց իրականում ոչ միայն ժողովրդից թաքցրեց իրական բանակցային դետալները, այլև Արցախյան պատերազմի ժամանակ հաղթանակի կարգախոսների ներքո հանրությանն առաջնորդեց խայտառակ պարտության։ Թերևս այդ է պատճառը, որ ՀՀ ոչ մի ղեկավար դեռևս այսքան խեղճ ու ստորացված վիճակում չի հայտնվել, որին ո՛չ դրսում են հարգում, ո՛չ էլ երկրի ներսում։

Մեծ հաշվով, Փաշինյանը դարձել է կապիտուլյացիայի խորհրդանիշը։ Ու հիմա միայն մեկ ձգտում ունի. նույն հպարտ քաղաքացիներին, նույն ժողովրդին հերթական անգամ խաբելով ու մոլորեցնելով՝ պատասխանատվությունը սահուն իր ուսերից գցել նրանց ուսերին: Մնում է հասկանալ՝ ցանկանո՞ւմ է մեր հանրությունը նորից խաբվել և այդ մեկ անձի մեղքն ու պատասխանատվությունը վերցնել իր վրա...»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>